Հռոմի պապն ընդգծել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը17 հունվարի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Բենեդիկտ XVI հունվարի 16-ին ամենամյա հանդիպում անցկացրեց Վատիկանին առընթեր հավատարմագրված դեսպանների հետ: Նման ունկնդրումների ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը դեսպանների ուշադրությունը դարձնում է համաշխարհային հիմնախնդիրներին, որոնք ինքն առավել կարեւոր է համարում: Ելույթ ունենալով հանդիպման ժամանակ` Հռոմի պապը նշեց 2009 թվականի ձեռքբերումները, այդ թվում անդրադարձավ նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին:«Ես ուրախ եմ, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործում եւ հուսով եմ, որ որ երկխոսության միջոցով Հարավային Կովկասի բոլոր երկրներին կհաջողվի բարելավել միմյանց միջեւ հարաբերությունները»,- հայտնեց Հռոմի Սրբազանը, հաղորդում է Vatican Radio-ն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: Նորին Սրբություն Բենեդիկտ XVI (աշխարհիկ անունը` Հովսեփ Ալոիս Ռատցինգեր)` Հռոմի 265-րդ Պապն է (2005թ. ապրիլի 19-ից): Բենեդիկտ XVI առաջին Հռոմի պապն է Պողոս IV-ի ժամանակից ի վեր, որն ընտրվել է, լինելով Կարդինալների կոլեգիայի դեկանը, առաջին կարդինալ-եպիսկոպոսն է, որը պապական աթոռին է ընտրվել Պիոս VIII ժամանակից ի վեր, առաջին Պապն է Բենեդիկտ XIII-ի ժամանակից ի վեր, որը երկար ժամանակ կարդինալի աստիճան է ունեցել նախքան ընտրվելը, գերմանական ծագում ունեցող առաջին Պապն է վերջին հազարամյակի ընթացքում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |