Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ցույց է անցկացվել

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի է ունեցել 2007 թ. հունվարի 19-ին մարդասպանի գնդակից զոհված, հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հիշատակի ցույց: Ցույցերն անցկացվել են թերթի խմբագրության շենքի մոտ, որտեղ կատարվել է նրա սպանությունը: Թուրքական Cumhuriyet թերթը գրում է, որ ցույցի մասնակիցները բարձրացրել էին «Մենք գիտենք, թե ով է մարդասպանը, պահանջում ենք արդարադատություն» կարգախոսը: Ցույցի կազմակերպիչները հայտարարություն են տարածել, որում ասվում էր. «Հրանտը արժանապատիվ եղբայրության գաղափար է տվել մեզ: Մենք նրա սպանության վայրում ենք գտնվում` հանուն արժանապատիվ եղբայրության, հանուն Հրանտի, հանուն արդարության»: Ստամբուլի Շաշլի թաղամասում տեղի ունեցած ցույցին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ:



Հրանտ Դինքը զոհվել է 2007 թ. հունվարի 19-ին` Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական թերթի խմբագրության շենքի առջեւ մարդասպանի արձակած գնդակից: Երկու տարի երկարաձգվող դատավարությունից հետո մարդասպանը չի պատժվել: Այդ սպանության գործում բացահայտվում են նորանոր մանրամասներ, մասնավորապես` Դինքի սպանության գործին «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցության մասին: Հ. Դինքին սպանողը 18-ամյա Օգյուն Սամասթն է, սակայն պարզվել է, որ սպանության անմիջական կատարողը միանգամայն այլ մարդ է:



Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, ում բազմիցս ահաբեկել են, որ հաշվեհարդար են տեսնելու:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---