Հայկական «Մարդասիրական զարգացման միջազգային կենտրոնը» ԱՊՀ-ում առավել իրազեկված վերլուծական կենտրոններից է

PanARMENIAN.Net -
Նախկին խորհրդային երկրների առավել իրազեկված վերլուծական կենտրոն է ճանաչվել Կիրգիզիայի «Հասարակական քաղաքականության ինստիտուտը», Ուկրաինայի «Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնը» եւ «Ռազումկովի կենտրոնը», Հայաստանում` «Մարդասիրական զարգացման միջազգային կենտրոնը»:



Ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտները եւ «մտավոր կենտրոնները» տեղ են գտել համաշխարհային լավագույն վերլուծական կենտրոնների ցանկում, որը հրապարակել է ՄԱԿ-ի գերագույն գրասենյակը:



Աշխարհի ամենահեղինակավոր վերլուծական կենտրոն է ճանաչվել Բրուքինգի ինստիտուտը (Brookings Institution), որը գտնվում է Վաշինգտոնում: Այն մասնագիտանում է հասարակական գիտությունների, քաղաքականության եւ տնտեսագիտության վերլուծությունների բնագավառներում: Ինստիտուտը ղեկավարում է ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ, Ռուսաստանի եւ նախկին խորհրդային հանրապետությունների փորձագետ Ստրոուբ Թելբոթը:



Կարեւորագույն վերլուծական այլ կենտրոններ են ճանաչվել` Carnegie Endowment for International Peace и Council on Foreign Relations: Ամերիկյան վարկանիշային ցուցակում 18-րդ տեղը գրավել է «Սորոսի հիմնադրամը` «Բաց հասարակության ինստիտուտը» (Open Society Institute)



Լավագույն տասնյակի ցուցակում են` բրիտանական Chatham House ինստիտուտը, գերմանական Transparency International-ը, բելգիական International Crisis Group-ը,շվեդական Stockholm International Peace Research Institute-ը, ֆրանսիական Institute of International Relations-ը եւ այլք, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---