ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Լուքոյլ» ընկերությունը կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի իրականացմանը: Այդպիսին են ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովի Բաքու կատարած կարճատեւ այցի սենսացիոն արդյունքները: Բաքվի ԶԼՄ-ների տվյալներով, «Լուքոյլը» հույս ունի կոնսորցիումում բաժին ստանալ 7,5 տոկոսի չափով: Բացի դրանից ընկերությունը հույս ունի 10-15 տոկոսանոց բաժին ստանալ «Արազ-Ալով-Շարգ» բլոկի մշակման նախագծում: Ալեքպերովը առաջարկել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության ղեկավարությանը, որը հադիսանում է բաժնետոմսերի քառասուն տոկոսի սեփականատերը, վաճառել փաթեթի մեկ երրորդը կամ քառորդը: Բաքուն դեռեւս վերջնական պատասխան չի տվել այս առաջարկին: Նշանակալից է, որ «Արազ-Ալով-Շարգը» հենց այն բլոկն է, որի պատճառով քիչ էր մնում զինված բախում առաջանար Ադրբեջանի եւ Իրանի միջեւ այս տարվա հուլիսին: Ինչպես հայտնի է, Թեհրանը բավականաչափ հիմքեր ունի համարե լու, որ «Արազ-Ալով-Շարգը» պատկանում է Իրանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսին Ռուսաստանի Պետդուման հանդես է եկել նախաձեռնությամբ` արգելել ռուսաստանյան նավթային ընկերություններին մասնակցել Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման նախագծին, քանի որ այն հակասում է Ռուսաստանի քազաքական ու տնտեսական շահերին: Այդ նախաձեռնությանը իր աջակցության մասին է հայտարարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Վիկտոր Կալյուժնին: Այնուամենայնիվ, պաշտոնական իշխանությունները հավանություն են տվել Ալեքպերովի ու Ադրբեջանի Պետական նավթային ընկերության բանակցությունների վերսկսմանը: Բաքվի քաղաքագետները ռուսաստանյան կողմի որոշումը գնահատում են որպես Մոսկվայի քաղաքական եւ տնտեսական աջակցությունը ստանալու շանս եւ կանխատեսում են քաղաքական դիվիդենտներ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---