2010 թվականին կնշվի Հայ օգնության միության 100-ամյակը

PanARMENIAN.Net -
2010 թվականին կնշվի Հայ օգնության միության (ՀՕՄ) 100-ամյակը: Առաջին հոբելյանական միջոցառումը կկայանա մարտի 10-ին Նյու-Յորքում, որտեղ 1910 թվականին հիմնադրվեց ՀՕՄ հասարակական-բարեգործական կազմակերպությունը:



Միջոցառմանը ներկա կլինեն կազմակերպության ավելի քան 200 ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Հարավային Ամերիկայից, Հունաստանից, Լիբանանից, Կանադայից եւ ԱՄՆ-ից:



Հոբելյանի շրջանակներում ՀՕՄ-ը ծրագրում է օգոստոսին կազմակերպել Երկրորդ եվրոպական շրջագայությունը, այցելել Տեր Զօր անապատը, իսկ հոկտեմբերին Հալեպում տեղի կունենա սեմինար, Երեւանում` կազմակերպության գործունեության մասին պատմող գրքի եւ ֆիլմերի շնորհանդես:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---