Ժողովրդավարության ամրապնդման համար Հարավային Կովկասի երկրները ԵՄ-ի աջակցության կարիքն ունեն13 մարտի 2010 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրները չեն կարող բարեփոխումներ կատարել առանց ԵՄ աջակցության: Այդ մասին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth սեմինարում հայտարարել է բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը: Անդրադառնալով քաղաքական գործընթացներին եւ քաղաքացիական հասարակության վիճակին Ադրբեջանում` փորձագետն ընդգծեց, որ ընդդիմությունն Ադրբեջանում շարունակում է թույլ ու պառակտված մնալ, ինչը զգալիորեն անդրադառնում է այդ երկրի քաղաքական մթնոլորտի վրա: «Ինչպես Հայաստանն ու Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը պետք է ժողովրդավարության ամրապնդման ու զարգացման տեւական ճանապարհ անցնեն իրենց երկրներում: Եվ Եվրամիությունն ակտիվ դերակատարություն կունենա Հարավային Կովկասի այդ երկրներում ժողովրդավարության զարգացման մեջ: Այդ երկրները ԵՄ աջակցության կարիքն ունեն»,-ասել է LINKS-ի գործադիր տնօրենը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Սամմուտն ընդգծել է, որ շփումները Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջեւ կարեւոր դերակատարություն ունեն այդ խնդրի հանգուցալուծման համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագեց 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |