Վլադիմիր Պուտին. «Բուշերում միջուկային ռեակտորը պատրաստ կլինի 2010 թ. կեսերին»19 մարտի 2010 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Միջուկային ռեակտորը, որ ՌԴ-ն կառուցում է Իրանի համար, պատրաստ կլինի այս տարվա կեսերին: Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Վոլգոդոնսկում տեղի ունեցած ատոմային էներգետիկայի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Ռուսական պետական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը ներկայացնող Վլադիմիր Պավլովը, որը ղեկավարում է Բուշերում էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, հայտարարել է, որ ԱԷԿ-ի թողարկումը ավարտվելու է այս տարվա հուլիսին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար Մոսկվայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտահոգություն է արտահայտել այդ որոշման առիթով: Նա հայտարարել է, որ Բուշերում ԱԷԿ-ի կառուցումն առանց իրանյան միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի նոր երաշխիքների` ժամանակավրեպ է, հաղորդում է VOA News-ը: ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային տեխնոլոգիաներ ստանալ, որպեսզի միջուկային զենք ստեղծի: Թեհրանը հայտարարում է, որ միջուկային ծրագիրը զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |