HSBC. Հայաստանում ընտրվելու են 25 ընկերություններ European Business Awards մրցանակաբաշխությանը մասնակցելու համար

HSBC. Հայաստանում ընտրվելու են 25 ընկերություններ European Business Awards մրցանակաբաշխությանը մասնակցելու համար PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի Առեւտրավարկային վարչությունը նախաձեռնել է հովանավորել European Business Awards մրցանակաբաշխությունը` եվրոպական տարածաշրջանում «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի անվան ներկայացման ու շուկայավարման ծրագրի շրջանակներում, հայտնում է «HSBC Բանկ Հայաստան» ընկերության մամլո ծառայությունը:



European Business Awards 2010թ. մրցանակաբաշխության (ԵԲՄ) նպատակն է բացահայտել Եվրոպայի առաջատար եւ բարձրակարգ բիզնեսները, եւ դրան կարող են մասնակցել ինչպես Եվրամիությանը անդամակցող երկրների, այնպես էլ չանդամակցող այն երկրների ներկայացուցիչները, որտեղ գործում եւ առկա են

«Էյչ-Էս-Բի-Սի» Առեւտրավարկային ծառայությունների ստորաբաժանումները (Վրաստան, Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան եւ Իսրայել), քանի որ «Էյչ-Էս-Բի-Սի»-ն բարձր է գնահատում այն կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն ունեն Եվրոպական տարածաշրջանի համընդհանուր հաջողության հարցում:



ԵԲՄ-ն, որն այս տարի իրականացվում է «Էյչ-Էս-Բի-Սի» հովանավորությամբ, տեղի է ունենում արդեն 4-րդ տարին, որին մասնակցելու համար Հայաստանում գործող կազմակերպությունները դիմումներ կարող են ներկայացնել մինչեւ 2010թ ապրիլի 16-ը: Այս միջոցառումն աննախադեպ հնարավորություն կտա մեր երկիրը ներկայացնելու եւ հայտնի Պատվո Ժապավեն մրցանակը (Ruban d'Honneur) ստանալու համար:



Հայաստանը ներկայացնող քսանհինգ կազմակերպություններ կընտրվեն որպես երկրի հաղթողներ եւ կկարողանան մրցել Ruban d'Honneur մրցանակի համար` Եվրոպայի որեւէ առաջնակարգ տարածաշրջանում նոյեմբերին կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ Եվրոպան ներկայացնող ավելի քան 400 կարեւորագույն քաղաքական գործիչների, առաջատար գործարարների, ձեռներեցների, բիզնես մեկնաբանների եւ մամլո ներկայացուցիչների առջեւ:



«Այս մրցանակաբաշխությունը մի անկախ ծրագիր է, որի նպատակն է բացահայտել եւ գնահատել կատարելությունը, լավագույն փորձն ու նորարարությունը Եվրոպական բիզնես միջավայրում` համախմբելով Եվրոպական լավագույն բիզնեսները` անկախ երկրից, բիզնեսի չափերից եւ ոլորտից: Մենք ցանկանում ենք ամեն կերպ օժանդակել կազմակերպությունների հաջողությանը»,- նշել է Արամ Փինաջյանը` «Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Առեւտրավարկային վարչության կառավարիչը:



Բոլոր ցանկացողներին խնդրում ենք զանգահարել + 37410 515157, 515 063 հեռախոսահամարներով կամ գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեով` cmb.armenia@hsbc.com:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---