Էրդողանը Հայաստանի նախագահին առաջարկում է հանդիպել Վաշինգտոնում

Էրդողանը Հայաստանի նախագահին առաջարկում է հանդիպել Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուին ընդունեց Հայաստանի նախագահը: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով "Ժառանգություն" կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Սինիրլիօղլուն փոխանցեց Թուրքիայի վարչապետի ուղերձ-նամակը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի ու նախագահի բանավոր ուղերձները Հայաստանի նախագահին:

"Էրդողանի ուղերձում ասվում էր, որ Թուրքիան ցանկանում է շարունակել հայ-թուրքական գործընթացը և ցանկանում է, որպեսզի հայկական կողմն իր հերթին հաստատի իր դիրքորոշումն այդ հարցում",- ասաց Նալբանդյանը` ավելացնելով, որ հանդիպման ընթացքում Սինիրլիօղլուն փոխանցեց նաև Վաշինգտոնում հանդիպելու` Թուրքիայի վարչապետի առաջարկը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ երկրի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր հարցերը ԼՂՀ կարգավիճակն ու անվտանգությունն են, ինչպես նաև Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

"Եթե այդ գլխավոր հարցերը ստանան իրենց լուծումը, ապա մնացած հարցերի քննարկումը շատ ավելի դյուրին կլինի",- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---