ՀՀ խորհրդարանականներն այցելել են Լեհաստանի դեսպանատուն և ցավակցություն են հայտնել լեհ ժողովրդին

ՀՀ խորհրդարանականներն այցելել են Լեհաստանի դեսպանատուն և ցավակցություն են հայտնել լեհ ժողովրդին

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանատուն եւ ՀՀ Ազգային ժողովի ու իրենց անունից ցավակցություն հայտնեցին լեհ ժողովրդին` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, խորհրդարանականների եւ ուղեկցող բոլոր անձանց ավիավթարի ենթարկվելու կապակցությամբ: Նրանք գրառումներ կատարեցին Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում, ասվում է ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---