Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ` Վարշավայում![]() 21 ապրիլի 2010 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Վարշավայի Ռեմբերտուվ թաղամասի թիվ 1 վարժարանում Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի հովանավորությամբ եւ Լեհաստանի հայկական համագումարի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ: Միջոցառման ընթացքում Լեհաստանի հայկական համագումարի կրթամշակութային հարցերով պատասխանատու` Մարգարիտա Յերեմյանի մեկնաբանությամբ ցուցադրվել է Հայաստանի պատմության, մշակույթի եւ դպրության մասին պատմող տեսաֆիլմ: Լեհ աշակերտները մասնակցել են Հայաստանին նվիրված հարց ու պատասխանի մրցույթին, որի հաղթողներն արժանացել են հուշանվերների: Շնորհիվ վարժարանի տնօրինության եւ ուսուցչուհիներ` Մալգոժատա Քսենժիցկայի ու Իոլանտա Վայցեխովսկա-Վարուտայի շահագրգիռ վերաբերմունքի, կրտսեր դասարանի աշակերտները դրսեւորել են իրենց քաջ իմացությունը Հայաստանի անցյալի ու ներկայի մասին, կատարել հայերեն լեզվով երգեր, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծեռայությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |