Արևմտյան Ուկրաինայում անցնում են Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ23 ապրիլի 2010 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Ուկրաինայի հայ համայնքները որոշել են համատեղ հիշատակի միջոցառումներ անցկացնել` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Ապրիլի 24-ին Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկու, Իվանո-Ֆրանկովսկի պատվիրակությունները կժամանեն Չերնովցի: Հայկական եկեղեցում կմատուցվի պատարագ ի հիշատակ անմեղ զոհերի, այնուհետև 4 համայնքների ներկայացուցիչները կայցելեն մանկատուն և նվերներ կհանձնեն երեխաներին: Այնուհետև բոլոր պատվիրակությունները կմեկնեն Կամանեց-Պոդոլսկ, որտեղ տեղի կունենա սգո երթ, հոգեհանգստի արարողություն տեղի կունենա հայկական եկեղեցու տարածքում: Ապրիլի 23-ին Չերկասի քաղաքի հայրենագիտական թանգարանում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ապրիլի 24-ին կմատուցվի պատարագ և տեղի կունենա հանրահավք` ի հիշատակ անմեղ նահատակների, հաղորդում է Analitika.at.ua-ն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |