Երևանում տեղի կունենա իտալական խոհանոցի ցուցահանդես

PanARMENIAN.Net - “Երևանում տեղի կունենա իտալական խոհանոցի փառատոն, որի շրջանակներում հայկական ռեստորանները կներկայացնեն իտալական խոհանոց”, - ապրիլի 29-ին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Նա ընդգծել է, որ փառատոնի շրջանակներում 11 հայկական ռեստորաններ ներկայացնելու են Իտալիայի տարբեր գավառների խոհանոցները:

Նա նաև նշել է, որ փառատոնը կօգնի հայկական և իտալական ընկերությունների համագործակցությանը, մասնավորապես գինեգործության ասպարեզում:

“Թեև Հայաստանը դեպի ծով ելք չունի, սակայն նրա խոհանոցը միջերկրածովյան երկրների խոհանոցին է նման”, - ասել է Բրունո Սկապինին;

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով, դեսպանն ընդգծել է, որ եթե հովանավոր լինի, կարելի է կազմակերպել հայկական խոհանոցի ցուցահանդես Իտալիայում և ավելացրել է, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի Իտալիայում:

Հայաստանում ցուցահանդեսի կազմակերպիչն է Ermenegildo Zegna բրենդը, որն այս տարի իր հարյուրամյակն է նշում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---