Հայաստանի հարկային համակարգը բարեփոխման կարիք ունի 7 մայիսի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հարկային համակարգը բարեփոխման կարիք ունի, քանի որ այսօր գործող համակարգն իրեն չի արդարացնում և տնտեսության զարգացմանը չի նպաստում», - ասել է Հայրենական արտադրողների միության, ֆինանսաբյուջետային հարցերի հասարակական խորհրդի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը` մայիսի 7-ին հանձնաժողովի նիստի ժամանակ; Նրա կարծիքով, Հայաստանը պետք է անցնի ուղղակի հարկերի, որոնք ներկայում հավաքվող հարկերի 30 տոկոսն են կազմում: Դրա հետ կապված նա ԱՄՆ-ի օրինակն է բերել, որտեղ ուղղակի հարկերը 80 տոկոս են կազմում: «Տնտեսությունն աստիճանաբար պետք է ուղղորդել դեպի ուղիղ հարկերի ծավալի ավելացում, այսինքն` շահութահարկի և եկամտահարկի», - ասել է Սաֆարյանը: Բացի այդ, հանձնաժողովի նախագահը գտնում է, որ թեթև արդյունաբերության ձեռնարկություններին պետք է հարկային արտոնություններ տալ, որպեսզի այդ բնագավառը զարգանա: «Հարկային ճնշումները չպետք է բացասաբար ազդեն երկրի տնտեսության վրա: 2009 թ. հարկային ստուգումներն ավելացել են 82 տոկոսով, սակայն հարկային մուտքերը կրճատվել են 25 տոկոսով, ինչը վկայում է այդ ստուգումների անարդյունավետության մասին», - ընդգծել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |