Բաքվի քարոզչությունը փորձում է առասպել ստեղծել հզոր ադրբեջանական բանակի մասին

Բաքվի քարոզչությունը փորձում է առասպել ստեղծել հզոր ադրբեջանական բանակի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը բանակը ամրապնդելու և հզորացնելու մտադրության մասին լրջորեն մտահոգել է Բաքվին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան, ՀՀ ՊՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը, Սեյրան Օհանյանի վերջին հայտարարությունը բուռն արձագանք է ունեցել հարևան երկրում: «Պաշտպանության նախարարը միայն նշել է, որ հարկավոր է բանակն էլ ավելի ամրապնդել ու մարտունակ դարձնել: Նման հարևաններ ունենալով բանակի հզորացումը կենսականորեն կարևոր նշանակություն ունի մեզ համար»,-ասել է Ջամալյանը:

Անդրադառնալով ադրբեջնական քարոզչությանը` ռազմական հոգեբանը հայտարարել է, որ Բաքվի քարոզչությունը փորձում է առասպել ստեղծել հզոր ադրբեջանական բանակի մասին: Հենց այդ նապատակով են Ադրբեջանում խոսում հայոց բանակի խոցելի կողմերի մասին և անդադար գովերգում են սեփական զինված ուժերի առավելությունները: «Մեկ բան պարզ է: Սեյրան Օհանյանի արված հայտարարության նման հայտարարությունները փլուզում են ադրբեջանական քարոզչության ողջ կառուցվածքը»,-ասել է Դ.Ջամալյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---