IFC: Վերականգնվող էներգետիկան կարող է բարձրացնել Հայաստանի էներգետիկ ապահովվածությունը17 մայիսի 2010 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայացավ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից կազմակերպված սեմինար-խորհրդակցության` նվիրված էներգարադյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման հնարավորությունններին, հաղորդում է IFC երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: «Քանի որ Հայաստանը ներկրում է իր էներգակիրների 2/3-ը արտասահմանից, ապա վերականգնվող էներգետիկայի աղբյուրների զարգացումն ու էներգաարդյունավետության ներուժի օգտագործումը երկրի առանցքային գերակայություններից է»,- ասվում է հաղորդագրության մեջ: IFC փորձագետները քննարկեցին Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների շրջանում կատարված էներգաարդյունավետության հետազոտության արդյունքները: Նրանք ներկայացրեցին նաև IFC-ի` մարտահրավերներին պատասխանելու մոտեցումները, որոնք հիմնված են «Ռուսաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ոուսական բանկերի հետ IFC-ի կատարած աշխատանքի վրա: «Հայաստանի արդյունաբերությունն ունի էներգաարդյունավետության հսկայական ներուժ և այդ ռեսուրսի օգտագործումը շահավետ կլինի ինչպես երկրի ընկերությունների, այնպես էլ ֆինանսական հաստատությունների համար»,- ասաց «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» ղեկավար Տիգրան Փարվանյանը` ավելացնելով, որ վերականգնվող էներգետիկան նաև վճռորոշ դեր է խաղում ներկրվող էներգակիրներից կախման նվազեցման և Հայաստանի էներգետիկ ապահովության բարձրացման գործում: Ծրագրի հիմնական նպատակն է արագացնել առնվազն 35 մլն դոլարի արժողության էներգաարդյունավետության վարկերի տրամադրումն ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումները, այսպիսով նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները, բարելավելով փոքր ու միջին ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը և ավելացնելով վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մասնաբաժինը Հայաստանի էներգաարտադրության պորտֆելում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |