Հայաստանի խորհրդարանն ընդունել է զրպարտության մասին օրինագիծը![]() 18 մայիսի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց զրպարտության մասին օրինագիծը: Ըստ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, փաթեթի լրամշակված տարբերակը համապատասխանում է ներկայացված պահանջներին, հաշվի է առնում հասարակական քննարկումների արդյունքներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջարկությունները: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, ըստ օրինագծի, զրպարտանքն ու վիրավորանքը այլևս չեն համարվի քրեականորեն հետապնդվող արարքներ: Այն անձը, ով իր պատիվը, արժանապատվությունը կամ գործնական վարկը համարում է արատավորված, կարող է դատի տալ այն անձին, ով վիրավորել կամ զրպարտել է իրեն` պահանջելով փոխհատուցել վնասը: Փոխհատուցումը կարող է լինել ներողության, հերքման կամ տուգանքի ձևով: Ըստ կանոնակարգի, ընդունված օրինագիծը ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից հաստատվելուն պես: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |