Եվգենի Կիրիլով. «ԵՄ-ն պետք է մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»20 մայիսի 2010 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում քննարկումներ տեղի ունեցան Եվրոպայի և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ փոխհարաբերությունների շուրջ: «Երբեմն մենք մոռանում ենք, որ Հարավային Կովկասը Եվրոպայում է գտնվում», - ասել է բուլղարացի եվրապատգամավոր Եվգենի Կիրիլովը, որը հաշվետվություն էր ներկայացրել այդ հարցի վերաբերյալ: Նրա խոսքերի համաձայն, երբ լուծվեն այդ երկրների անվտանգության հարցերը, նկատելիորեն կբարելավվեն նրանց զարգացման պայմանները: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով խորհրդարանական պատվիրակության ղեկավար Միլն Կաբռնոչն, իր հերթին, ասել է. «Դա անմիջականորեն կապված է այն բանի հետ, թե մենք ինչպես ենք վերաբերվում Եվրամիությանը: Եթե մենք Եվրամիությունն ընդունենք որպես կամավոր և փոխկապակցված երկրների միություն, որոնք ընդհանուր շահեր ունեն կապիտալի, ապրանքների, ծառայությունների և մարդկանց ազատ տեղաշարժման հարցերում, ես կարծում եմ, որ այդ երկրներին ոչինչ չպետք է խանգարի մի գեղեցիկ օր դառնալու եվրահամագործակցության անդամ` չորս ազատությունների հիման վրա, եթե դրանք համապատասխանում են չափանիշներին»: Կիրիլովը նշել է նաև, որ մինչ օրս ԵՄ-ն ակտիվ չի եղել, Եվրամիությունը պետք է մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին հաղորդում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջը; Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |