Արցախն անց է կացնում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ24 մայիսի 2010 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ամենակարևորն այն է, որ ԼՂՀ ընտրությունները կայացան: Ահա արդեն որերորդ անգամ է, որ Արցախը անց է կացնում միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, անցած ընտրությունները հերթական անգամ գրանցեցին պետության ինքնուրույնությունն ու ժողովրդավարության առկայությունը: «Ես մի քանի անգամ եղել եմ Արցախում ընտրությունների ժամանակ և կարող եմ նշել, որ ԼՂՀ ընտրական համակարգը տարեցտարի կատարելագործվում է: Մասնակցությունը ընտրություններին շատ մեծ էր, իսկ քվեարկությունն անցավ բարձր մակարդակով: Դա պայմանավորված է նրանով, որ Արցախի բնակչությունը լավ է գիտակցում, որ իր մասնակցությամբ նա առաջին հերթին ամրապնդում է պետության անկախությունն ու անվտանգությունը: Կարծում եմ, որ միջազգային կառույցները, տեսնելով դա, պետք է վերանայեն իրենց մոտեցումները»,-ասել է Ռուստամյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, նա նշել է, որ սխալ է համարում ընտրությունների անտեսումն որոշ միջազգային կառույցների կողմից: «Անկախ նրանից, ճանաչված է պետությունը թե ոչ, եթե որևէ միջազգային կառույց զբաղվում է նրա հարցով, նա պետք է դիտորդական առաքելությունը գործուղի և տեղում ծանոթանա իրավիճակին: Դա կարող է դառնալ համարժեք գնահատականների երաշխիք: Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի բանաձևին, ապա դրանով նա միայն իր սեփական անիրավասությունը բացահայտեց, ոչ թե վնասեց Լեռնային Ղարաբաղին, ինչպես ոմանք են կարծում»,-ասել է Ռուստամյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |