Արմեն Հարությունյան. Հայաստանում խախտվում է առողջ բնապահպանական միջավայրի իրավունքը![]() 25 մայիսի 2010 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքն արտացոլում է քաղաքակրթության ներքին էությունը, եթե մենք մեր մասին կարծիք կազմենք, դատելով Հայաստանի բնությունից, ապա այդ գնահատականը բավարարից էլ ցածր է»,- մայիսի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք ինքը որևէ փոփոխություններ է նկատում բնապահպանական խնդիրների լուծման հարցում իր զեկույցների հրապարակումից հետո: Օմբուդսմենի խոսքով, այդ զեկույցների հիման վրա լուրջ առաջընթաց չի նկատվում: «Ինչ-որ բան կարդում են, հաշվի են առնում, բայց ես որևէ լուրջ մոտեցում չեմ տեսել բնապահպանության ոլորտում իմ կողմից բարձրացված հարցերի հանդեպ»,- ասել է նա: Այդ կապակցությամբ Արմեն Հարությունյանն ավելացրել է, որ առողջ բնապահպանական միջավայրի իրավունքը, միանշանակ, սպառնալիքի տակ է: «Մեզ պետք չէ պաշտոնական պատասխան, որպեսզի տեսնենք դա: Մենք կարող ենք քայլել քաղաքով և տեսնել այդ ամենը: Այս խնդիրները կան ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի սահմաններից դուրս, օրինակ` Սևանա լճի շրջակայքում»,- ասել է օմբուդսմենը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |