Զդիսլավ Ռաչինսկի. Լեհաստանը չեզոք դիրք է գրավում ղարաբաղյան հարցում31 մայիսի 2010 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չեզոք է: Պաշտոնական Վարշավան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ըստ լեհ դիվանագետի, այդ երեք սկզբունքները պետք է միասին դիտարկվեն, իսկ մնացած բոլոր հարցերը, որոնք վերաբերում են խնդրին, պետք է քննարկեն 3 կողմերը` Հայաստանը, Ադրբեջանն ու Ղարաբաղի բնակչությունը: «ԵՄ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Ինձ թվում է, որ այժմ ամենահարմար պահն է, որ հակամարտության լուծմանը միանան այլ ուժեր և կազմակերպություններ, սակայն միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ ԵՄ-ն կարևոր դեր կկատարի այս հարցում ֆինանսական աջակցության և խաղաղապահ ուժերի տրամադրման հարցում»,-ասել է Զդիսլավ Ռաչինսկին: Նա հավելել է, որ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար Հարավային Կովկասի երկրները պետք է աշխատեն կայունացնել տարածաշրջանը` հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման համար: «Անհնար է հասնել հակամարտության երկարաժամկետ լուծման առանց այն մարդկանց մասնակցության, որոնց վերաբերում է այդ խնդիրը»,-ասել է լեհ դիվանագետը: Անդրադառնալով ընտրություններին ԼՂՀ-ում` Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, որ այդ ընտրությունների ճանաչումն ԵՄ-ի կողմից կնշանակեր, որ ԵՄ-ն դե-յուրե ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես պետություն: «Միջազգային հանրությունը չի կարող իր որոշմամբ օրինականացնել այն, ինչի հետ համաձայն չեն մյուս պետությունները»,-ասել է նա: Գնահատելով հայ-լեհական հարաբերությունների մակարդակը` դեսպանը նշել է, որ այդ հարաբերությունները բարեկամական են և Լեհաստանը համակրանքով է վերաբերվում հայ ժողովրդին: Ըստ նրա, հայ-լեհական համագործակցության ակտիվացմանը կնպաստի Երևան-Վարշավա ուղիղ չվերթի բացումը, ինչը սպասվում է արդեն ընթացիկ տարվա հուլիսին: Ինչ վերաբերում է ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայմանը, Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ լեհական կողմը գտնում է, որ արդյունավետ հակահրթիռային միջոցների առկայությունը կնպաստի նրա անվտանգությանը: Գնահատելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը` դեսպանը հայտարարել է, որ Լեհաստանը դրական է վերաբերվում Անկարայի եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ձգտմանը, սակայն դրա համար Թուրքիան պետք է կատարի որոշակի պայմաններ և բարեփոխումներ իրականացնի եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար: «Ներկայումս Թուրքիան պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին»,-ասել է դիվանագետը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |