«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում ստորագրվեց առաջին հուշագիրը![]() 4 հունիսի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք.» ամերիկյան կազմակերպության հայկական գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք.» ամերիկյան կազմակերպության հայկական գրասենյակի ներկայացուցիչ Իրինա Սաղոյանը: «Կրթության և գիտության նախարարությունն իր ընդհանուր քաղաքականության համատեքստում համագործակցում է տարբեր ընկերությունների հետ, որոնց գործողություններն ուղղված են երիտասարդ սերնդի զարգացմանը և դաստիարակությանը: Նորանկախ հանրապետության համար դա կարևոր խնդիր է», - ասել է Արա Ավետիսյանը: Նրա խոսքերով, այս համագործակցությունն ուղղված է երիտասարդ սերնդի պաշտպանությանը, տեղեկացվածությանը և օրենսդրության համակարգմանը: «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրը կտևի երեք տարի: Իրինա Սաղոյանն իր հերթին նշեց, որ հույս ունի, որ երեք տարի անց հանրությանը կհայտնեն ծրագրի հաջողությունների և համագործակցության բեղմնավոր արդյունքների մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |