Ռուս-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա 5 հունիսի 2010 - 12:35 AMT PanARMENIAN.Net - «Ռուս-թուրքական հարաբերությունները ոչ մի դեպքում չեն անդրադառնա Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի վրա, դա բացառված է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը: Նրա խոսքերով, Մոսկվայի և Անկարայի միջև հիանալի առևտրատնտեսական կապեր են, կա նաև քաղաքական համագործակցություն, սակայն դա չի արվում երրորդ երկրների հաշվին: «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցն այնդեպքում, երբ Թուրքիան կամ, օրինակ, Ադրբեջանը ռազմավարական գործընկեր են: Դա րոպեական կամ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, դա ՌԴ պետական քաղաքականությունն է»,- ասել է Ռեշետնիկովը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա ՌՀՌԻ տնօրենն ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծեն միայն Հայաստանը և Ադրբեջանը: Խոսելով հակամարտության լուծման ռազմական ճանապարհի մասին` նա օրինակ բերեց Աբխազիան և Հարավային Օսեթիան: «Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չցանկացավ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և ընդմիշտ կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան: Նրա նյարդերն ուղղակի չդիմացան: Բայց պետք չէ համեմատել Սահակաշվիլուն Ալիևի հետ: Ուղղակի հուսանք, որ այս դեպքում ոչ մեկի նյարդերը տեղի չեն տա»,- ասել է ՌՀՌԻ տնօրենը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |