ԱԺ-ն ընդունել է ՀՀ նախագահի առարկությունը նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու հարցում 8 հունիսի 2010 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին», «Բարձրագույն հետբուհական կրթության մասին» և «Սկզբնական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: ՀՀ ԱԺ-ն ընդունել է նաև ՀՀ նախագահի առարկությունը ՀՀ ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ: Նախագահի առարկությունը վերաբերում էր նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելուն: Նախօրեին նախագահի առարկությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Իսագուլյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը, հանդես գալով նման առարկություններով, մտադիր է պահպանել հավասարությունը նախագահության թեկնածուների միջև, քանի որ, այնպես է ստացվում, որ նախընտրական արշավի ժամանակ միայն գործող նախագահը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից: ՀՀ ԱԺ-ում ներկայացված օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է, որ պատգամավորության և նախագահության թեկնածուները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |