ՀՀ Տրանսպորտի նախարարությունն ու ՀԲ ներկայացուցիչը 50 մլն դոլար արժողությամբ արձանագրություն ստորագրեցին 9 հունիսի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ու Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի դեկավար Օլիվեր լե Բերը հունիսի 9-ին ստորագրել են բանակցությունների արձանագրություն` 50 մլն ԱՄՆ դոլար արժեքով «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Ծրագրի նպատակն է վերականգնել կենսական նշանակության ավտոճանապարհների 190 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներ և ճանապարհաշինության ոլորտում ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Ընդ որում, նշված ճանապարհահատվածներից 50 կմ-ը նախատեսվում է վերանորոգել այս տարի, այդ թվում` Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչև Հալիձոր գյուղ տանող ճանապարհը: Ծրագիրը հուլիսի 15–ին կներկայացվի Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի հաստատամը, որից հետո կստորագրվի վարկային համաձայնագիր: «Համաշխարհային բանկի վարկի գումարը կկազմի 40 մլն ԱՄՆ դոլար, ևս 10 մլն ԱՄՆ դոլարը որպես համաֆինանսավորում կտրամադրի ՀՀ կառավարությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |