UNISTREAM-ի գլխավոր տնօրեն. 2010թ.-ին Ռուսաստան-ԱՊՀ ուղղությունը կարող է նոր ռեկորդ սահմանել11 հունիսի 2010 - 16:45 AMT PanARMENIAN.Net - UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը մասնակցել է «Դրամական փոխանցումներ: Մոսկվա 2010» միջազգային համաժողովին: Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միության (IAMTN) կողմիզ կազամկերպված եւ պարբերաբար անցկացվող այս համաժողովը դարձել է կարեւոր միջազգային միջոցառում` ոլորտում առկա խնդիրների լուծման առումով: «Յունիբանկ» ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այս տարի UNISTREAM-ը դարձել է համաժողովի պլատինե հովանավոր: Ինչպես նշեց UNISTREAM-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը, չնայած 2009թ.-ին դրամական փոխանցումների շուկայի նվազեցմանը, ինչը պայմանավորված էր միջազգային ֆինանսական ճգնաժամով, ակնկալիքներ կան, որ 2010թ.-ը կդառնա վերականգման տարի: Ընդ որում 2012թ.-ին դրամական փոխանցումների շուկան կհասնի 2008թ-ի մակարդակին, իսկ 2013թ.-ին Ռուասատան-ԱՊՀ ուղղությունը կարող է սահմանել նոր ռեկորդ` գերազանցելով 16,27 մլրդ դոլարի սահմանը: 2010թ.-ի հունիսի 1-ից մեկնարկեց UNISTREAM-ի «Ամառային սակագին» նոր ակցիան, որի շրջանակներում դրամական փոխանցումները Ռուսաստանից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ իրականացվում են ընդամենը 1% սակագնով, անկախ փոխանցվող գումարի մեծությունից: Նշված սակագինը գործում է, եթե դրամական փոխանցումները իրականացվում են ռուսաստանյան «Յունիստրիմ» կամ «Յունիաստրում» բանկերի սպասարկման կետերում: UNISTREAM դրամական փոխանցումներ իրականացվում են «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում: Ընդ որում բանկի երեք մասնաճյուղերը` «Ամիրյանը», «Կոմիտասը» եւ «Մալաթիան» աշխատում են երկարացված ռեժիմով եւ UNISTREAM -ի հաճախորդներին սպասարկում են 9:15-ից մինչեւ 20:30-ը: Երեք մասնաճյուղերում սպասարկման ժամերի երկարացման մասին որոշումը բանկն ընդունեց, ելնելով իր հաճախորդների պահանջներից` դրանով իսկ նրանց հնարավորություն ընձեռելով սպասարկվել ավանդական 18:00-ից հետո: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |