ԱՄՆ-ն Թուրքիային չի պատժի Հայոց ցեղասպանությունն ընդունելով12 հունիսի 2010 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ Հայոց ցեղասպանությունը ընդունելով` Թուրքիային պատժել` «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպի համար: «Չեմ կարծում, որ մենք պետք է շաղկապենք այն հարցերը, որոնք միմյանց հետ որևէ առնչություն չունեն: Դրանք մենք առանձին-առանձին` յուրաքանչյուրն իր հերթին կքննարկենք», - ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ –ն շատ զգուշավոր է այդ հարցում և ուզում է Թուրքիայի բարձր վարկանիշը ԱՄՆ-ում պահպանել: Գորդոնը նշել է, որ Մ.Նահանգների և Թուրքիայի միջև տարբերություն կա, սակայն նրանք նաև շատ նմանություններ ունեն և աշխատում են տարբեր բնագավառներում: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին նշել էր, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայն է Իսրայելի առաջարկությանը` միջադեպը հետաքննելու համար հանձնաժողով ստեղծել, որում ընդգրկված կլինեն ամերիկացի փորձագետներ: PanARMENIAN.Net ին Վաշինգտոնի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ներկայում հայ և հրեական լոբբիի միջև խորհրդակցություններ են ընթանում` Հայոց ցեղասպանության 252 բանաձևը առաջ քաշելու ուղղությամբ: Հրեական լոբբին երկար ժամանակ տորպեդահարում էր այդ բանաձևի ընդունումը Թուրքիայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների պատճառով: Բայց հիմա այն կոնգրեսականները, ովքեր աջակցում էին Թուրքիային` վերանայում են իրենց դիրքորոշումը: Պետք է նշել նաև, որ Իսրայել-Թուրքիա բարեկամության խումբը Քնեսեթում դադարեցրել է իր գործունեությունը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |