Ընթացիկ տարում Հայաստանի շինարարության ոլորտում 12-15 տոկոս աճ կարձանագրվի14 հունիսի 2010 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Շինարարության ոլորտում 2010թ. ավարտին 12-15 տոկոս աճ կգրանցվի ճգնաժամային 2009 թվականի համեմատ: Այս մասին կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: «Չնայած նրան, որ անցյալ տարի ճգնաժամը մեծ ազդեցություն ունեցավ շինարարության ոլորտի վրա, 2010-ին արդեն արձանագրվել է ոչ մեծ աշխուժացում այդ ոլորտում»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում մասնավոր ներդրողների հետ նոր պայմանագրերի շուրջ, մասնավորապես, նախատեսվում է 10 մլն դոլարի նոր պայմանագիր կնքել Երևանում շինարարական նախագծի իրականացման համար: Նա հավելեց նաև, որ կառուցապատողները, որոնք 2009-ին պետերաշխիքներ ստացան, հաջողությամբ շարունակում են կատարել աշխատանքները, սակայն, կան նաև օբյեկտներ, որոնք ֆինանսական պատճառներով չեն կարող ավարտին հասցվել: «Եթե ընկերությունը համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, որտեղ կնշվի անհրաժեշտ գումարն ու հիմնավորումը, ապա այդ դեպքում կառավարությունը կարող է քննել այդ հայտը և աջակցել ընկերությանը»,-ասել է ՀՀ քաղաքաշինության նախարարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |