Հայաստանում կբարեփոխվի Որակի կառավարման համակարգը14 հունիսի 2010 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Որակի կառավարման համակարգը Հայաստանում, որը վերջին անգամ բարեփոխվել է ԱՀԿ-ին անդամակցելուց, այսօր փոփոխության կարիք ունի և պետք է համաձայնեցվի միջազգային չափանիշներին: Նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը ճեպազրույցի ժամանակ, որը նախորդեց Հայաստանում որակի համակարգի փոփոխության նախագծի հանրային քննարկումներին: «Նման կարծիքի են ոչ միայն միջազգային փորձագետները և հանձնաժողովները, մենք ինքներս ենք հասկանում, որ մեր համակարգը խնդիրներ ունի, կապված միջազգային չափանիշներին համապատասխանեցման հետ »,-ասել է նա: Ըստ փոխնախարարի, եվրաինտեգրման գործընթացում, որի կարևորագույն փուլերից մեկը տնտեսական ինտեգրումն է, ինչը ենթադրում է նաև առևտրի ոլորտի ինտեգրում, նախապայման առաջդրվեց որակի համակարգի բարեփոխման վերաբերյալ: «ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին բանակցություններ սկսելու համար, հարկավոր է պաշտպանել երկրի սպառողների իրավունքներն ու անվտանգ սննդարտադրություն ունենալ ներքին շուկայում, դրա հետ մեկտեղ ապահովելով հայկական ապրանքների արտահանումը եվրոպական երկրներ, որից հետո հնարավոր կդառնա նաև արտահանումը աշխարհի այլ երկրներ: Այդ նպատակին են ծառայում մեր կողմից ձեռնարկված բարեփոխումները»,-գտնում է նա: Փոխնախարարը հայտնել է նաև, որ բարեփոխումները կանցնեն 3 հիմնական ուղղություններով` չափագրման ոլորտ, տեխնիկական կանոնակարգ և շուկայի վերահսկողություն, փորձարկում, հսկիչ ստուգումներ և հավաստագրում: Իր հերթին հանրային քննարկումների ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասաց, որ ԵՄ շուկան դա խսիտ կանոնակարգված շուկա է, որը պահանջում է բարձր չափորոշիչներ, որոնց պետո է համապատասխանի մեր արտադրանքը: «Այս բարեփոխումներն ուղղված են երկրի արտահանման ներուժի ավելացմանը»,-հավելել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |