Թուրքիան կարող է ընդմիշտ զրկվել ԱՄՆ-ի հրեական լոբբիի հզոր աջակցությունից15 հունիսի 2010 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կարող է ընդմիշտ զրկվել ԱՄՆ-ի հրեական լոբբիի հզոր աջակցությունից և Հայոց ցեղասպանության բանաձևի արգելափակմանն ուղղված նրա ջանքերից: Ինչպես գրում է Էլի Լեյքը The Washington Times-ում «Ամերիկայի հրեական համայնքը դադարել է առաջ մղել Թուրքիայի շահերը Կապիտոլիումում» վերնագրված իր հոդվածում, անհնար է հավատալ, որ Անկարայի բուռն արձագանքը «Ազատության նավատորմի» դեմ Իսրայելի գործողությունների հարցում կարող է այլ արդյունքի բերել: Նա հիշեցնում է, որ 2008 թվականին առաջատար հրեական կազմակերպությունները որոշեցին այլևս չարգելափակել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն ԱՄՆ Կոնգրեսում, ինչն, ըստ լրագրողի, կարելի է դիտարկել որպես իսրայելա-թուրքական հարաբերությունների արձագանք: The Washington Times-ը գտնում է, որ այժմ հայկական լոբբին բանաձևի ընդունմանը հասնելու մեծ շանսեր ունի, և կարող է դրանից օգտվել: «Ես կասեի, որ հրեական կազմակերպությունները չեն խոչընդոտի բանաձևի ընդունմանը: Ի վերջո, նմանություն կա այն բանի միջև, ինչ կատարվեց հայ ժողովրդի հետ 1915 թվականին, և նրա մեջ, ինչ վերապրեցին հրեաները 1939-45թթ. Հոլոքոսթի տարներին»,-նշում է Էլի Լեյքը, հաղորդւոմ է asbarez.com-ը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոլոքոսթ Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |