Իսրայելում հասունանում են հակաթուրքական տրամադրությունները16 հունիսի 2010 - 13:33 AMT PanARMENIAN.Net - «Մինչև վերջերս ես կհայտարարեի, որ Էրդողանը փորձում է միայն լրացուցիչ միավորներ հավաքել գալիք ընտրություններից առաջ, և որ անհանգստանալու առիթ չկա, բայց հիմա նույնիսկ դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս ամենը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է IzRus պորտալի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը`խոսելով թուրքական կառավարության հակաիսրայելական փաթեթի մասին: Նրա խոսքերով, էսկալացիան չի դադարում, խոսակցություններ են ընթացում դիվանագիտական կարգավիճակը նվազեցնելու, թուրքական նավահանգիստներ իսրայելական նավերի մուտքն արգելելու, զբոսաշրջային վիզաներ չտրամադրելու մասին: «Այդպիսի տեմպերով հարաբերությունների խզումն անխուսափելի է, որովհետև Իսրայելում հիմա հասունանում են հակաթուրքական տրամադրությունները»,- նշել է նա: Գոլդենշտեյնը հիշեցրեց, որ Թուրքիայում Իսրայելի գլխավոր մրցակիցը միշտ եղել է բանակը, ուստի հենց նրան Էրդողանը քայլ առ քայլ գլխատում է: «Եթե անկեղծ, Իսրայելի և Թուրքիայի միջև ռազմավարական միությունը պահպանելու համար մենք ստիպված ենք լինում հույսներս դնել ընդդիմության (Hurriyet կարդալով հասկանում ես, որ Էրդողանին այնտեղ, մեղմ ասած, չեն սիրում), ՊՆ ղեկավարի և այն ուժերի վրա, որոնք չեն ցանկանում ի դեմս Թուրքիայի նոր Իրան ունենալ»,- ասել է նա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |