Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2010 թվականին գերազանցում են մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշները

Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2010 թվականին գերազանցում են մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշները

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի տնտեսության կայունացման միտումները շարունակվեն նույն տեմպերով, ապա Հայաստանի պետբյուջեի 2010 թվականի մուտքերը լրջորեն կգերակատարվեն, մամլո ասուլիսում լրագրողներն է ասել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Միակ բավականին վատ ցուցանիշը երկրի տնտեսության մեջ դա գնաճն է: Իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մինչ տարեվերջ մենք ունենանք այն ցուցանիշը, որը նախատեսված է բյուջեով»,-ասել է նա` հավելելով, որ գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները ևս անդրադառնում են երկրի բյուջեի վրա: Ըստ պատգամավորի, Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2010 թվականին գերազանցում են մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշները:

Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2010 թվականի հունվար-մայիսին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալն ավելացել է 8,8 տոկոսով 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-մայիսին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,6 տոկոս: Բյուջեով նախատեսված տնտեսական աճը 1,2 տոկոս է, իսկ գնաճը կազմում է 4±1,5 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---