Ալիևը Լուկաշենկոյին գումար է տրամադրել`«Գազպրոմին» պարտքերը վճարելու համար28 հունիսի 2010 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Առաքված գազի դիմաց «Գազպրոմին» պարտքերը վճարելու համար Բելառուսին գումար է հատկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ես դիմել եմ Իլհամ Ալիևին, և նա մեկ օրում, անգամ օրից էլ քիչ ժամկետում, պարտքով 200 միլիոն դոլար է տվել, որից 187 միլիոն դոլարը մենք վճարել ենք «Գազպրոմին»,- ասել է Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Գազպրոմը» հունիսի 21-ից սկսել էր սահմանափակել գազի առաքումը Բելառուս` կուտակված պարտքի պատճառով: Երկու օրում սահմանափակումները հասցվել էին 60 տոկոսի: «Գազպրոմը» հայտարարել է, որ Մինսկը պարտք է 190 մլն դոլար, քանի որ գազի համար ավելի քիչ է վճարել, քան հաստատված է պայմանագրով: Բելառուսը խնդրել է իրեն երկու շաբաթ տալ պարտքը մարելու համար, բայց «Գազպրոմը» պահանջել է անհապաղ մարել պարտքը: Հունիսի 23-ի առավոտյան Մինսկը հայտարարել է, որ Բելառուսը մարել է պարտքը: Բելառուսի գազամատակարարումը վերականգնվել է ողջ ծավալով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |