Երևանում կբացվի հայ կինոգործիչների «աստղերի ճեմուղին»29 հունիսի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - «Երևանի քաղաքապետը վերջապես թույլատրեց ատղերի ճեմուղի բացել մայրաքաղաքում, դա հեշտ գործ չէր, քանի որ այս հարցը քննարկվել է դեռեևս 20 տարի առաջ, սակայն այդպես էլ լուծում չստացավ»,-ասել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հունիսի 29-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, ճեմուղու առաջին աստղերը կկրեն համաշխարհային կինոյի պատմության մեջ մտած ռեժիսորների` Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի, Սերգեյ Փարաջանովի ու Անրի Վերնոյի անունները: «Ինձ շատերը չեն ների, քանի որ և Ֆրունզե Դովլաթյանը, և Հենրիկ Մալյանը, և Ստեփան Գևորգյանն արժանի են նման պատվի, սակայն ժամանակ է հարկավոր, որպեսզի հաջորդականությունը ճիշտ լինի: Ամեն տարի 3-4 աստղ կավելանա»,-ասել է ռեժիսորը: Աստղերի ճեմուղին կբացվի փառատոնի առաջին օրը: Այն կլինի «Մոսկվա» կինոթատրոնի շենքի առջև`աստիճաններից 2 մետր հեռավորության վրա: Ճեմուղու հեղինակն է ճարտարապետ Համլետ Խաչատրյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով |