Հիլարի Քլինթոնը մեկնում է տարածաշրջան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջխաղացման համար30 հունիսի 2010 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներին և մտադիր է աշխատել հակամարտության կողմերի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարների հայտարարությունը, որը կատարվել է G8 գագաթնաժողովի շրջանակներում, ցուցադրում է ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդնորի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում գործընթացի առաջխաղացմանը և հակամարտության կարգավորման առաջընթացը տեսնելու ցանկությունը: Նա նշել է, որ հայտարարության բոլոր կետերը կարևոր են, և Վաշինգտոնը ցանկանում է առաջխաղացում տեսնել դրանց կատարման մեջ: Նրա խոսքերով, ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում պետքարտուղարը կընդգծի Օբամա-Մեդվեդև-Սարկոզի հայտարարության կարևորությունը: «Պետքարտուղարի տարածաշրջան կատարած այցի նպատակներից է կողմերի հետ քննարկել խաղաղ գործընթացի հարցը: Մենք անհանգստացած ենք վերջին միջադեպով, որը տեղի է ունեցել հակամարտության գոտում»,- ասել է Գորդոնը: Նա հույս է հայտնել, որ կողմերը հավատարիմ կմնան Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին, մասնավորապես, ուժ չկիրառելու կետին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |