Միջագետքի քաղաքակրթությունն իր սկիզբն առնում է Հայաստանից

Միջագետքի քաղաքակրթությունն իր սկիզբն առնում է Հայաստանից

PanARMENIAN.Net - Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված եզակի գտածոները հաստատում են, որ Հայաստանը մետաղագործության, ոսկերչության, գինեգործության ու ձիաբուծության հայրենիքն է: Ամեն ինչ ապացուցում է, որ մ.թ.ա 4-3 հազար տարի առաջ Հայաստանը զարգացած պետություն է եղել, բացառիկ մշակույթի կրող: Նման եզրակացության է հանգել այդ հինավուրց բնակատեղին ուսումնասիրող հնագետների խումբը: Պեղումներն անց է կացնում հայ-ամերիկյան հնագիտական գիտարշավը:

«Օրինակ, Շենգավիթի տարածքում հայտնաբերված ապակյա ուլունքներն իրենց որակով գերազանցում են Եգիտոսում հայտնաբերվածները: Իսկ այդ տարածքում հայտնաբերված ձիերի ոսկորների քանակը գերազանցել է հետազոտողների բոլոր ակնկալիքները: Այդ առնչությամբ, գերմանացի հնեակենդանաբան Հանս Պիտեր Ուերթմանը հայտարարել է, որ այդ քանակությամբ ձիերի ոսկորներ նա չի տեսել ողջ Հին Արևելքում: Արհեստանոցներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարե գործիքներ: Իսկ պղնձագործության հետքերը թույլ են տալիս դատել այն մասին, որ Հայաստանում կանոնավոր բրոնզի արտադրություն կար»,- հուլիսի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Հակոբ Սիմոնյանը: «Դա միայն սկիզբն է: Մեզ դեռևս բազում անակնկալներ են սպասում»,-հավելել է նա:

Իր հերթին մարդաբանության բաժնի ղեկավար, Փենսիլվանիայի համալսարանի դասախոս Միշել Ռոտմանը հայտարարեց, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ մոտավորապես մ.թ.ա 3-րդ հազարամյակում Շենգավիթի մշակույթը տարածվեց հին աշխարհով մեկ: «Այն ամենն, ինչ կարողանում էին անել Միջագետքում, դուրս է եկել Հայաստանից: Հայաստանն է հին աշխարհի քաղաքակրթությունների խճանկարի բացակայող տարրը: Շենգավիթը լրացրեց այն բոլոր թերի օղակները, որոնց մենք բախվում ենք Միջագետքի հին մշակույթն ուսումնասիրելիս»,-հավելել է Ռոտմանը:

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news