Երևանում ընթանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը 3 հուլիսի 2010 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Երևանում` Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ընթանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, միջոցառմանը մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ինչպես նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նիստում ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշեց, որ Սահմանադրությունը միշտ կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ: «Եթե օրենքները չեն բխում մարդու բնական իրավունքից, ապա դրանք իրականում չի կարելի օրենք համարել»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Նա նշեց նաև, որ անկախ Հայաստանում սահմանադրականության սկիզբը դրվեց Անկախության մասին հռչակագրի ընդունմամբ, որը սահմանադրականության տրամաբանությունից բխող նորմերի ու սկզբունքների համագումարն է: «Սահմանադրությունը կարծրացած դոգմաների համագումար չէ, քանի որ այն կարգավորում է հասարակության դինամիկ կյանքը: Անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության ու հասարակության իրական կյանքի միջև տարբերությունը»,- նշեց նա: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |