Լեհաստանը հանդես է եկել Հայաստանին արտոնյալ պետական վարկ տրամադրելու գաղափարով13 հուլիսի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Լեհական կողմը հրապարակել է Հայաստանին արտոնյալ պետական վարկ տրամադրելու մասին իր գաղափարը, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության տնօրենի տեղակալ Էլջբեթա Բոդիոն` հուլիսի 13-ին Երևանում անցկացվող հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում: «Դա դեռևս գաղափար է, քանի որ մենք դեռ պետք է քննարկենք հնարավոր վարկի տրամադրման պայմանները», - նշել է նա: Նրա խոսքերի համաձայն, միջկառավարական հանձնաժողովը հիմնվում է հայ-լեհական տնտեսական համաձայնագրի վրա, որը ստորագրվել է մարտի 12-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկայի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Էլջբեթա Բոդիոն կարևորել է, որ բիզնես ֆորումին մասնակցում են ոչ միայն պետական վարչակազմի ներկայացուցիչները, այլև երկու երկրների ձեռնարկատերերը: Լեհաստանի պատվիրակության կազմում են տարբեր բնագավառներ ներկայացնող ձեռնարկատերեր` էնրգետիկայի «քանի որ հայտնի է, որ Հայաստանը մտադիր է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել», շինարարության, զբոսաշրջության, որը ներկայացնում էր Լեհաստանի զբոսաշրջության պալատը և Լեհաստանի բանկերի միության ղեկավարը: Էկոնոմիկայի նախարարության գործակալության տնօրենի տեղակալը հաղորդել է, որ ժամանել են «կանաչ տեխնոլոգիաների» բնագավառում աշխատող երկու ֆիրմաների ներկայացուցիչներ, որպեսզի Հայաստանին փոխանցեն ջրի, բնահողի, աղբի մնացորդների մաքրման իրենց փորձը: «Կան ընկերություններ, որոնք համագործակցում են «Նաիրիտ» գործարանի հետ և նրանից գնում են սինթետիկ կաուչուկ, որը մեծ պահանջարկ ունի և համապատասխանում է միջազգային պահանջներին: Գործարանն արդեն կարող է աշխատել եվրոպական շուկայում և լեհական ընկերությունները շահագրգռված են գործարանն արդիականացնելու հարցում», - ավելացրել է նա; Էլջբեթա Բոդիոն հաղորդել է, որ ֆիրմաների կազմում է նաև պետական ընկերության ներկայացուցիչ, որը զբաղվում է բուսական դեղամիջոցների արտադրությամբ, ինչը շատ տարածված է Լեհաստանում և եվրոպական շուկայում: Նիստի համանախագահներն էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը և նրա լեհ գործընկեր Մարչին Կորոլեցը: Ստորագրվել է հանձնաժողովի առաջին համատեղ նիստի առաջին արձանագրությունն ու կանոնակարգը, ինչպես նաև պարենամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառին վերաբերող հուշագիր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |