ՀՀ ԳԱԱ-ն ցավակցություն է հայտնել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ![]() 23 հուլիսի 2010 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր ցավակցություն է հայտնել իր անդամի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին` գիտնականի մահվան կապակցությամբ: «Մեծ ու ծանրակշիռ են նրա վաստակը և հետևողական ջանքերը գիտության կազմակերպման, հայրենի գիտությունը համաշխարհային գիտության բարձր մակարդակին հասցնելու գործում: Պսակային և ուղեղային արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի բնագավառում կատարված նրա հետազոտություններն ունեն կարևոր նշանակություն ֆիզիոլոգիայի և բժշկության համար: Էմիլ Գաբրիելյանը համընդհանուր ճանաչման արժանացած ականավոր բժիշկ-գիտնական էր, առողջապահության և կրթության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ: Ավելի քան տասներկու տարի աշխատելով ԳԱԱ փոխպրեզիդենտի պաշտոնում` նա` որպես լայնախոհ մտավորական-գիտնական, մեծ դեր կատարեց ճանաչման արժանացած գիտական դպրոցները պահպանելու, Գիտությունների ազգային ակադեմիան արդի պահանջներին համահունչ դարձնելու գործում: Նա մշտապես կապված մնաց իրեն հարազատ գիտության կաճառի հետ: Մեր գործընկերոջ, մեծ մարդու, հայրենասերի և գիտնականի կերպարը լավագույն օրինակ կհանդիսանա հետագա սերունդների համար»,- ասվում է ցավակցական հեռագրում: Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մահացավ ԱՄՆ-ում հուլիսի 20-ին` կյանքի 79-րդ տարում: Նա ավելի քան 400 գիտական աշխատանքների հեղինակ է, զբաղեցրել է հանրապետության առողջապահության նախարարի, Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահի, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնները, հանդիսացել «Արմենիկում» նախագծի ղեկավարը: ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |