ԼՂՀ-ն կարևոր է համարում Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը23 հուլիսի 2010 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտը կշարունակի Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ աշխատանքը: Այդ մասին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով, Ղարաբաղը կարևոր է համարում Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը, այդ թվում Ղարաբաղի միջազգային ճանաչման տեսակետից: ԼՂՀ նախագահը նշել է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Ստեփանակերտը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված կառուցողական քաղաքականություն է վարում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը երբեք չի կարող լինել այնպիսին, ինչպիսին այն խորհրդային տարիներին էր: Հաագայում ՄԱԿ միջազգային դատարանն օրինական է ճանաչել Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակումը: Դատարանի վճռի համաձայն, որի հրապարակումը հինգշաբթի օրն ուղիղ եթերով հեռարձակում էին խոշորագույն տեղեկատվական հեռուստաալիքները, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |