ANCA. Մեթյու Բրայզայի պատասխանները, ցավոք, գնալով ավելի շատ հարցեր են հարուցում28 հուլիսի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ընթացքում հուլիսի 27-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի պատասխաններն ավելի շատ հացեր առաջացրեցին, քան բավարարեցին սենատորներին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Բրայզային ուղղված հարցերն արտացոլում են հանձնաժողովի մտահոգությունն առ այն, որ նրա գործողությունները ադրբեջանամետ են ղարաբաղյան կարգավորման հարցում: «Եթե նա անաչառ չլինի, դա կխանգարի ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները տարածաշրջանում առաջ մղելու գործին: Հատուկ ուշադրություն դարձվեց նաև նրա սերտ կապերին նավթով հարուստ Ադրբեջանի հետ և այդ երկրի կաշառակեր պաշտոնյաների հետ նրա կապերին, նրա լռությանը Բաքվի ռազմաշունչ հայտարարությունների վերաբերյալ և նրա թույլ արձագանքը 2005թ. ադրբեջանցի զինվորականների կողմից Ջուղայի 1300-ամյա հայկական գերեզմանոցի ոչնչացման վերաբերյալ: Բրայզան այն ժամանակ ասաց, որ «գերեզմանոցի ոչնչացումն ոչ թե բարբարոսություն է, այլ ողբերգություն»,-ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ: Պատասխանելով սենատոր Բարբարա Բոքսերի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակման առնչությամբ ԱՄՆ պետդեպարտամենտի լռության վերաբերյալ հարցին` Մեթյու Բրայզան պատասխանեց, որ «այնքան էլ պարզ չէ, թե ինչ է կատարվել հունիսի 18-ին, սակայն մենք գիտենք, որ կան մի քանի սպանվածներ»: «ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը ձգտում է առաջընթացի հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կարգավորման հասնելու գործում: «Մենք կրկին ասացինք նախագահ Իլհամ Ալիևին և նրա թիմին, որ ռազմական լուծում լինել չի կարող և կոչ արեցինք հավատարիմ մնալ Մինսկի խմբին»,-ասել է Բրայզան: Ցավոք, Բրայզայի պատասխանները ավելի շատ հարցեր են հարուցում: Նա հաստատեց մեր վաղեմի մտավախությունները, որ նա այն մարդը չէ, ով պետք է ներկայացնի ԱՄՆ-ն Ադրբեջանում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` հավելելով, որ շատ երախտապարտ է սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին`ընդգծելով նրանց անփոխարինելի դերը Բաքվում դիվանագետի ընտրության հարցում, որը կկարողանա առավել արդյունավետ առաջ մղել ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասի տարածաշրջանում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |