Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները դատի են տվել Թուրքիայի կառավարությանը

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները դատի են տվել Թուրքիայի կառավարությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում բնակվող Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները դատի են տվել Թուրքիայի կառավարությանը և երկու թուրքական խոշոր բանկերի: Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, ամերիկահայ փաստաբանները հինգշաբթի հայց են ներկայացրել դաշնային դատարան`պահանջելով Թուրքիայի կառավարությունից, կենտրոնական բանկից և Ziraat Bankasi բանկից փոխհատուցում վճարել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին Օսմանյան կայսրությունում կորցրած գույքի դիմաց: Փաստաբանները ձգտում են ստանալ այս գործով խմբային հայցի կարգավիճակ, սակայն միժամանակ ընդգծում են, որ այդպես դատավարությունը կարող է տևել մոտ 3 տարի: «Մենք ձեռնամուխ ենք եղել այս գործին և առաջ ենք շար-վում»,-ասել է փաստաբան Բրայան Կաբատեկը:

Հայցը ներկայացվել է հայցվորներ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես) և Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) անունից: Նրանք պահանջում են փոխհատուցել Ցեղասպանության ժամանակ զոհված հայերին պատկանող հողատարածքների, տների, ձեռնարկությունների, բանկային հաշիվների կորուստը, ինչպես նաև Թուրքիայում ոչնչացված հայ մշակութային և կրոնական հուշարձանների համար:

Ըստ փաստաբան Մարկ Կիրակոսի, սա առաջին դատական հայցն է, որտեղ Թուրքիայի կառավարությունը նշվում է որպես անմիջական պատասխանող կողմ: «Գործին մասնակից բոլոր փաստաբանները հարազատներ են կորցրել Ցեղասպանության ժամանակ: Դա իր յուրահատկությունն է հաղորդում գործին»,-ասել է Կիրակոսը:

Հայցում նշվում է, որ շուրջ 1,5 մլն հայ է սպանվել ու բռնագաղթի ենթարկվել երիտթուրքերի հրամանով:

2000 թվականին Կալիֆորնիայի օրենսդիր մարմինն որոշում կայացրեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են օտարերկրյա ապահովագրական ընկերություններից պահանջել փոխհատուցում վճարել իրենց հարազատների կորցրած գույքի դիմաց:

2009թ. օգոստոսի 20-ին ԱՄՆ դաշնային բողոքարկիչ դատարանը որոշում կայացրեց, որն արգելում է ամերիկահայերին նման պահանջով հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերություններին: Դատարանը հիմնավորեց իր այդ որոշումը նրանով, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---