Ալբերտ Բաղդասարյան. Հայաստանում հարկավոր է իրականացնել նոր սահմանադրական բարեփոխումներ30 հուլիսի 2010 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հարկավոր է իրականացնել նոր սահմանադրական բարեփոխումներ, քանի որ այս Սահմանադրությունը օրենսդրական հիմք է ստեղծում երկրում գործող ավտորիտար ռեժիմի համար: Այդ մասին հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ ստեղծվող Ազգային խորհրդարնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում: Ըստ Բաղդասարյանի, ընտրությունները Հայաստանում կկեղծվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի ձևավորվել արդար դատական համակարգ: «Որպեսզի դատական համակարգն անկախ ու արդար լինի, այն պետք է դուրս բերել ՀՀ նախագահի իրավասության շրջանակներից»,-ասել է նա: Այդ խնդրի լուծման համար Բաղդասարյանը բացառեց ապստամբություններն ու հեղաշրջումները: Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերը, որոնք համաձայն են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, պետք է միավորվեն այդ գաղափարի շուրջ: Ինչպես ասաց Բաղդասարյանը, քաղաքական ուժերը, միավորվելով այս գաղափարի շուրջ, ներուժի համախմբման համար պետք է ակտիվ մասնակցություն ունենան ապագա խորհրդարանական ընտրություններին: «Սակայն խորհրդարանական ընտրություններն ընդամենը հարթակ են նախագահական ընտրությունների ժամանակ մեր առաջիկա պայքարի համար: Այսինքն, մենք պետք է հիմնական ուշադրությունը հատկացնենք նախագահական ընտրություններին»,-ասել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը: Ըստ նրա, խուսափելու համար հնարավոր կեղծումներից նախագահական ընտրություններում, միավորված քաղաքական ուժերը պետք է դե-ֆակտո իշխանափոխության հասնեն մինչ քվեարկությունը, ինչպես դա եղավ 1990-ականներին: «Իշխանության գալուց հետո, մենք կստեղծենք ժամանակավոր կառավարություն երկու տարի ժամկետով: Առաջին վեց ամսում այն պետք է իրականացնի սահմանադրական բարեփոխումներ, առաջին տարվա երկրորդ կեսին անցկացնի նոր խորհրդարանական ընտրություններ և փոփոխություններ կատարի ՀՀ Ընտրական օրենսգրքում: Հաջորդ տարվա առաջին վեց ամսում ժամանակավոր կառավարությունը կանցկացնի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ երկրորդ կիսամյակում հրաժարական կտա ու կնշանակվեն նոր նախագահական ընտրություններ»,-ասել է Ալբերտ Բաղդասարյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |