Գյումրու ՀԿ-ները հանդես են եկել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ

PanARMENIAN.Net - 2010 թ. օգոստոսի 4-ին Գյումրիում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության և «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնողական խմբի նախաձեռնությամբ և զանազան հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ՀՀ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների նախագծերի շուրջ քննարկում: Հանդիպման ավարտին մասնակիցները բաց նամակ հրապարակեցին ի պատասխան «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակին` հասցեագրված Հայաստանի Հանրային խորհրդին:

Նամակում ՀԿ ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել այն առիթով, որ բարձրակարգ օտարալեզու դպրոցը բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա դեռ կայացման ընթացքում գտնվող հայալեզու միջնակարգ կրթական համակարգի համար:

Գյումրի քաղաքի հասարակական սեկտորի ներկայացուցիչները հանդես են եկել Կառավարության «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների նախագծերի դեմ և Կառավարությանն ու Ազգային Ժողովին դիմել դրանք հետ կանչելու պահանջով: «Դրա փոխարեն անհրաժեշտ ենք համարում մասնագետների և հանրության լայն մասնակցությամբ հայալեզու հանրակրթության խնդիրների շուրջ ծավալուն քննարկումներ սկսել»,- ընդգծվում է նամակում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---