Արտակ Շաքարյան. Թուրքիային մեծ սկանդալ է սպասվում

Արտակ Շաքարյան. Թուրքիային մեծ սկանդալ է սպասվում

PanARMENIAN.Net - Եթե մինչև օգոստոսի վերջը գլխավոր շտաբի նոր պետ չնշանակվի, ապա Թուրքիային մեծ սկանդալ է սպասվում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով, կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը (AKP), չստորագրելով Գլխավոր շտավի պետի նշանակման մասին փաստաթուղթը, փորձում է ճնշում գործադրել թուրքական գեներալների վրա, ովքեր կարող են գործող իշխանության դեմ ապստամբություն բարձրացնել:

Այն հարցին, թե արդյոք բանակի դժգոհությունը կարող է ռազմական հեղաշրջման վերածվել, թուրքագետը նշել է, որ նման հավանականությունը մեծ չէ:

Օգոստոսի 1-ին կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում կայացած Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի նիստն ավարտվեց անսպասելի որոշումների ընդունմամբ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Խորհրդի արդյունքներով հաստատեց զինված ուժերի ղեկավարության նոր նշանակումները, բայց դրա հետ մեկտեղ նա չստորագրեց գլխավոր կադրային փաստաթղթերը, որոնք վերաբերում են Գլխավոր շտաբի պետի և ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի նշանակմանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---