Իրանը գործածության մեջ է դրել ցենտրիֆուգերի երկրորդ կասկադը

PanARMENIAN.Net - Իրանը գործածության մեջ է դրել164 ցենտրիֆուգերից բաղկացած երկրորդ կասկադը, որը թույլ է տալիս ստանալ 20-տոկոսանոց հարստացված ուրան: Ինչպես հայտնում է ՄԱԳԱՏԷ-ն, այդ աշխատանքները տարվում են Նաթանզում գտնվող ձեռնարկությունում:

Ցենտրիֆուգերի ևս մի կասկադ արտադրում է նույնպիսի հարստացված ուրան փետրվար ամսից: Գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ տեսուչները, որոնք հուլիսի 17-ին այցելել են Նաթանզում գտնվող գործարան, տեսել են, որ իրանական մասնագետները «միջուկային նյութով լցավորում են 164 ցենտրիֆուգերից բաղկացած երկու փոխկապակցված կասկադները»:

Երկու կասկադները միավորելու մտադրության մասին ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել է դեռ մարտին: Միաժամանակ Թեհրանը ժխտում է միջուկային զենք ստեղծելու մասին մեղադրանքները և հայտարարում, որ ուրանի հարստացման աշխատանքները բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում:

Բայց որոշ երկրներ, ամենից առաջ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն այդ հայտարարություններին չեն հավատում: Նրանց անհանգստացնում է, որ 20-տոկոսանոց ուրանի բավարար պաշար ունենալու դեպքում Թեհրանը կարճ ժամանակում կարող է անցնել 95-տոկոսանոց հարստացված ուրանի արտադրությանը, որն անհրաժեշտ է միջուկային զենք ստեղծելու համար:

Հունիսին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը խստացրեց Իրանի դեմ պատժամիջոցները, կապված նրա հետ, որ Թեհրանը հրաժարվեց դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները: Առավել կոշտ միակողմանի միջոցներ ԱՄՆ և ԵՄ կողմից հետևեցին հուլիսին, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---