Հայաստանը Ռուսաստանին մարդասիրական օգնություն է ուղարկել

PanARMENIAN.Net - Նախօրեին Երևանում կայացել է Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչությանը Ռուսաստանի բնակիչների համար 400 արկղ մարդասիրական օգնության փոխանցման արարողությունը, որոնք տուժել են անտառային հրդեհների հետևանքով: Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի կողմից անցկացված ակցիայի հետևանքով հավաքված բոլոր միջոցները կուղորդվեն Նիժեգորոդի և Վորոնեժի մարզեր: Ակցիային մասնակցել են ավելի քան 1000 երիտասարդներ: Բացի հագուստից, կոշիկից, տաք իրերից, առաջին անհրաժեշտության պարագաներից, կենտրոնի անդամները հավաքել են նաև ֆինանսական միջոցներ, հաղորդում է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անտառային հրդեհներն այս տարի իսկական փորձություն էին Ռուսաստանի համար, և Հայաստանը չպետք է անմասնակից մնա:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008-ի ապրիլին ընդհանուր արժեքների շուրջ հայ երիտասարդությանը համախմբելու նպատակով: Լինելով քաղաքականապես անկախ` կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը և ընդհանուր պատմական հիշողության պահպանմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---