Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը երբեք զենք չի մատակարարի, եթե իրավիճակի ապակայունացման վտանգ զգա»19 օգոստոսի 2010 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը աշխարհի որևէ տարածաշրջանին զենք չի մատակարարի, եթե զգա, որ այդ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգ կա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում, մեկնաբանելով Ադրբեջանին С-300 համալիրի հնարավոր վաճառքի մասին տեղեկատվությունը: Նրա խոսքերի համաձայն, դա պաշտպանական սպառազինություն է, որը մատակարարվում է բացառապես միջազգային պայմանավորվածությունների պահանջներին համապատասխան: «Ես դրանում կայունությունը սասանելու գործոն չէի փնտրի», - հայտարարել է Լավրովը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ զենիթահրթիռային С-300 համալիրն արդեն վտանգավորության խորհրդանիշ է դարձել: «Ամեն անգամ, երբ հայտարարվում է, թե որևէ երկիր պետք է ստանա С-300, խուճապային հայտարարություններ են հնչում այն մասին, որ դա ապակայունացնելու է իրավիճակը, և Ադրբեջանի վերաբերյալ խոսակցություններ են սկսվում», - ասել է նա, ավելացնելով, որ Իրանի վերաբերյալ նույնպես վերջերս նմանատիպ խոսակցություններ են տարածվել, իսկ հիմա արդեն նաև մի շարք այլ երկրների շուրջը; «Եկեք չմոռանանք, թե ինչ է իրենից ներկայացնում զենիթահրթիռային С-300 համալիրը: Դա պաշտպանական սպառազինություն է, որը կոչված է որևէ տարածաշրջան պաշտպանել հրթիռային հարձակումից», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Ըստ նախարարի, պաշտպանական սպառազինությունը չի ապակայունացնում իրավիճակը, բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ մեկը ուժ է ուզում կիրառել, այդ դեպքում պաշտպանական զենքը նրա համար կարող է խնդիրներ առաջացնել: Նա նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն այդպիսի փորձեր չեն անի և նշեց, որ ինքը ներկա է եղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը: «Երեք նախագահներն էլ ստորագրել են պայմանագիր, որն արգելում է ուժ կիրառել, ինչն էլ ընդգծում է ղարաբաղյան գործընթացում բոլոր խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման նրանց հավատարմությունը», - ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անդրադառնալով, Լավրովն ասել է, որ Մոսկվան ցանկանում է այդ հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացն ավարտվի որքան կարելի է շուտ: Ընդ որում, նա հաստատել է Ռուսաստանի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Դա և Ռուսաստանի, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, և ՄԱԿ-ի ԱԽ դիրքորոշումն է: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ռազմական միջամտության անթույլատրելիությունը մեր ջանքերի առաջնահերթությունն է», - ասել է Ս.Լավրովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |