Վլադիմիր Ժարիխին. «Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը շատ կարևոր է և’ Երևանի, և’ Մոսկվայի համար»23 օգոստոսի 2010 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը շատ կարևոր է և’ Երևանի, և’ Մոսկվայի համար: Այս մասին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքերի համաձայն, այդ փոփոխությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու համար: Նա, միաժամանակ, նշել է, որ կարգավիճակի այդպիսի ընդլայնումը կհանգեցնի այն բանին, որ Հարավային Կովկասում հիմնախնդիրների լուծումն ու բանակցությունները իրականացվեն միայն խաղաղ ճանապարհով: «Ես կարծում եմ, որ և’ Հայաստանը, և’ Ռուսաստանը ռազմաքաղաքականությանն առնչվող հարցերում պետք է ակտիվորեն մասնակցեն Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում ընդունված որոշումներին: Այսինքն, մի կողմից` երկրները պետք է առավելագույնս թեթևացնեն մասնակից երկրներին կազմակերպության տված օգնության հնարավորությունն այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք էին վերջերս Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած դեպքերը: Մյուս կողմից` կողմերը պետք է խուսափեն նաև ՀԱՊԿ մասնակից երկրների ներքին գործերին միջամտելուց», - ասել է Ժարիխինն ավելացնելով, որ ՀԱՊԿ մասնակից երկրների ղեկավարները որոշել են քննարկել այդ հարցը, քանի որ հասկանում են, որ կազմակերպության ներկա կանոնակարգը բավականին ճկուն է` նմանատիպ իրավիճակներում գործընկերներին օգնելու համար: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |