Ուկրաինայում հայերի ազգային կոնգրեսի ղեկավարը հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ23 օգոստոսի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների համաուկրաինական հասարակական կազմակերպությունների միության ղեկավար, Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ, Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Ավանեսյանը մասնակցել է Ոկրաինայի անկախության 19-րդ տարեդարձի առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Ավանեսյանը շնորհավորել է համաքաղաքացիներին` Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ: «Այսօրվա տոնը խորհրդանշում է ուկրաինացի ժողովրդի հաղթանակը` սեփական պետության մեջ ապրելու իրավունքի և սեփական ճակատագրի տերը լինելու համար պայքարում: Ուկրաինան բազմազգ երկիր է, որտեղ ապրում են 134 ազգության ներկայացուցիչներ: Սա մեր ընդհանուր տունն է», - ասել է Աշոտ Ավանեսյանը: Հանդիսավոր ընդունելությունը տեղի է ունեցել «Ուկրաինական տուն» գործարար և մշակութային ազգային կենտրոնում, որին մասնակցել են` Ուկրաինայի նախագահը, Ուկրաինայի պատգամավորները, դիվանագիտական կորպուսի, պետական իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Աշոտ Ավանեսյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների մշակույթին և պատմությանը վերաբերող հարցեր: Analitika.at.ua գործակալության թղթակիցը հաղորդել է, որ Ա. Ավանեսյանը պատմել է Ուկրաինայում հայոց պատմության և մշակույթի ժողովրդականացման աշխատանքների, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը ճանաչման ուղղությամբ վարվող քայլերի մասին:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |